Եվրախորհրդարանը ԵՄ անդամ պետություններին կոչ է անում ընդունել Ցեղասպանությունը

7

Եվրախորհրդարանն այսօր ընդունել է մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ 2015 թվականի իր տարեկան զեկույցը: Փաստաթղթի որոշ պարբերություններ վերաբերում են Հայաստանին և Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Փաստաթղթում մասնավորապես նշվում է. «Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կոչ է արվում ԵՄ բոլոր անդամ պետություններին ընդունել Ցեղասպանությունը և խրախուսում է ԵՄ ինստիտուտներին նպաստել Ցեղասպանության ճանաչմանը»:

Հաշվետվությունը կազմել է ԵԽ պատգամավոր Պիեր Անտոնիո Պանզերին (Սոցիալիստներ և դեմոկրատներ, Իտալիա): Փետրվարի 9-ին այն ընդունվել է հանձնաժողովի մակարդակով և կհրատարակվի Եվրոպական խորհրդարանի կողմից առաջիկա օրերին: