ԵՄ քաղաքացիները չեն կարող ազատ մուտք գործել Մեծ Բրիտանիա 2019 թվականի մարտից

11

Դեպի Մեծ Բրիտանիա ԵՄ քաղաքացիների համար ազատ մուտքը կփակվի միությունից թագավորության դուրս գալով՝ 2019 թվականի գարնանը։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել է բրիտանացի վարչապետի գրասենյակի աշխատակիցը։

Վարչապետ Թերեզա Մեյի պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ ԵՄ քաղաքացիների տեղաշարժի ազատությունը կդադարի 2019 թվականի մարտին, նշում է գործակալությունը։

Գրասենյակի աշխատակցի խոսքով՝ բրիտանական կառավարությունում գոյություն ունի լայն պայմանավորվածություն այն մասին, որ պետք է Brexit-ն իրականացնել հնարավորինս հարթ։