Եվրամիությունը վտանգված է. որոշ ուժեր փորձում են այն փլզուզել, հայտարարել է Եվրախորհրդարանի խոսնակ Մարտին Շուլցը գերմանական Die Welt-ին տված հարցազրույցում:
«Ոչ ոք չի կարող գուշակել՝ արդյոք ԵՄ-ն այս տեսքով կգոյատևի ևս 10 տարի»,-ասել է նա:
Շուլցը չի մանրամասնել, թե հատկապես որ սպառնալիքների մասին է խոսքը, սակայն նրա ելույթի հիմնական մասը նվիրված էր միգրացիոն ճգնաժամին Եվրոպայում:
Ըստ Շուլցի, ոչ մի երկիր չի կարող միայնակ լուծել միգրացիայի հետ կապված խնդիրները` հավելելով, որ դա հնարավոր է միայն ԵՄ շրջանակում:














