ԵՄ-ն Ռումինիայի հետ կստեղծի ամենահզոր լազերը

4

Եվրամիությունն ու Ռումինիան աշխարհում ամենահզոր լազերի համար հիմնել են առաջին հետազոտական կենտրոնը, հայտնում է globalscience.ru-ն: 

Նախագծի անվանումն է Extreme Light Infrastructure-Nuclear Physics (ELI-NP), որի նպատակն է ծառայել ոչ միայն ֆունդամենտալ ֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, այլև կենսաբանական գիտություններին վերաբերող գիտական հետազոտությունների համար: 

Ծրագրի իրականացման համար ԵՄ-ն տրամադրել է 150 մլն եվրո: