ԵՄ-ն Հայաստանի Մաքսային Միությանը միանալու մասին իմացել է հուլիսի 31-ին. Ֆյուլե

7

Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն բացառիկ հարցազրույց է տվել Մեդիամաքս-ին: Ստորև ներկայացնում ենք հարցազրւոյցից հատվածներ:

Արդյո՞ք ԵՄ նախապես տեղեկացված էր այն մասին, որ Հայաստանը դիտարկում է Մաքսային միությանը միանալու տարբերակը: Մասնավորապես, Դուք քննարկե՞լ եք այդ հավանականությունը ՀՀ ղեկավարության հետ Երևան կատարած Ձեր վերջին այցի ընթացքում: 

– ԵՄ-ն այդ մասին ուղղակիորեն տեղեկացվել է միայն օգոստոսի 31-ին: Հուլիսին Երևան կատարած իմ այցի ընթացքում այդ հարցը քննարկումների մաս չի կազմել: 

– Կա՞ հնարավորություն, որպեսզի Հայաստանն և ԵՄ-ն Վիլնյուսի գագաթնաժողովում նախաստորագրեն Ասոցացման համաձայնագիրը (առանց Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու): 

– ԵՄ հետևողական դիրքորոշումն այն է, որ քաղաքական ասոցացումը և տնեսական ինտեգրացումը պետք է առաջ ընթանան միաժամանակ` հանդիսանալով Ասոցացման համաձայնագրի անբաժանելի մասերը: Այդ պատճառով, մենք չենք կարող առանձնացնել համաձայնագրի այս երկու կարևորագույն բաղադրիչները: