ԵՄ-ն Թուրքիային կտրամադրի 2 մլրդ եվրո

11

Եվրահանձնաժողովը հաստատել է Եվրամիությանն անդամակցել ձգտող երկրներին բարեփոխումների աջակցության համար 2 միլիարդ եվրո տրամադրելու 2014 թվականի փաթեթը: Այս մասին նշված է Եվրահանձնաժողովի կայքում:

Գումարը հատկացվելու է բալկանյան երկրներին՝ Ալբանիային, Բոսնիային, Մակեդոնիային, Մոնտենեգրոյին, Սերբիային, Կոսովոյին, ինչպես նաև Թուրքիային:

2 միլիարդից մոտ 1 միլիարդը կստանա Թուրքիան: Այդ գումարը հատկացվել է ժողովրդավարության, օրենքի գերիշխանության ամրապնդման, կրթական, սոցիալական, տրանսպորտի և բազմաթիվ այլ ոլորտներում բարեփոխումների համար: