ԵՄ-ն դադարեցնում է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ աշխատանքները. Ֆյուլե

5

Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ ԵՄ-ն դադարեցնում է Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի նախապատրաստական աշխատանքները` Ուկրաինայի կառավարությանը մեղադրելով նախնական փաստաթղթի ստորագրման հարցում անհետևողականություն դրսևորելու մեջ:

 Ֆյուլեն նշել է, որ Բրյուսելը չի ստացել Ուկրաինայի կառավարության կողմից ստորագրելու մասին վերջնական պատասխան և ԵՄ-ի կողմից համաձայնագրի ստորագրման աշխատանքները կսառեցվեն: