Եվրամիությունը մտադիր է միասնական բանակ ստեղծել. հարցը կբարձրացվի հունիսին ԵՄ գագաթնաժողովում։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Շինասը։
Շինասը նշել է, որ դեռևս վաղ է այդ մասին խոսել, բայց հարցը պլանավորվում է Խորհրդի քննարկմանը դնել հունիսին։
Նշենք, որ եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ ԵՄ-ն պետք է սեփական միասնական բանակը ստեղծի Եվրոպայի շահերի պաշտպանության համար։














