Եղվարդի «Նաիրիի» բկ-ի աշխատակիցներից մեկը վարակվել է կորոնավիրուսով

67

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Նաիրիի» բժշկական կենտրոնի աշխատակիցներից մեկը վարակվել է կորոնավիրուսով, շրջանակը պարզվում է։ Տեղեկությունը հաստատեց Եղվարդ համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Հարությունյանը։

Հարությունյանն ասաց, որ վարակվածը հիվանդանոցի օպերատորն է, որը վարակվել է իր ամուսնուց։ Հաստատված վարակակիրներ են նաեւ քաղաքացու եղբայրը եւ եղբոր կինը։

«Այս պահին ԲԿ-ի աշխատակիցները թեստավորվում են»,- ասաց Հարությունյանը։