Եկել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցություններն ակտիվացնելու ժամանակը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
«Հիմքեր կան ենթադրելու, որ ջանքերն ակտիվացնելու ժամանակը եկել է»,-ասել է Լավրովը՝ ադրբեջանցի գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ընթացքում։
Լավրովը մեկ այլ ուշագրավ հայտարարություն ևս արել է՝ նշելով. «մենք կարող ենք ապահովել այդ գործընթացը»։











