ԵԽ պատգամավորը հորդորել է Ադրբեջանին համաձայնել ԼՂ շփման գծում հետաքննական մեխանիզմերի տեղադրմանը

4

Եվրախորհրդարանի պատգամավոր Չարլզ Թանոքը (Միացյալ Թագավորություն) կոչ է արել Ադրբեջանին համաձայնել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում հետաքննական մեխանիզմների տեղադրման հարցում: Այս մասին հայտնում է Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը:

Նա խիստ մտահոգիչ է անվանել Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրադրության վերջին լարումը:

«Տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանի ռազմական հենակետերը տեղակայված են քաղաքացիական տարածքներում՝ կենդանի վահան ստեղծելու նպատակով, խիստ մտահոգության առիթ են, նման արարքները հակասում են Ժնևյան կոնվենցիային: Անհրաժեշտ է ամբողջական հետաքննություն իրականացնել միջադեպի առնչությամբ ու վերադառնալ Մինսկի գործընթացին՝ որպես շփման գծում առկա լարվածության թուլացման միջոց»:

Չարլզ Թանոքը հիշեցրել է, որ Հայաստանը համաձայնել է ԵԱՀԿ անկախ հետաքննական մեխանիզմների տեղադրման առաջարկին: «Ես կոչ եմ անում Ադրբեջանին վարվել նույն կերպ»,- ասել է նա: