ԵԽ-ն 1 տարով երկարաձգել է առևտրային արտոնություններն Ուկրաինայի նկատմամբ

10

Հոկտեմբերի 23-ին Եվրախորհրդարանը 1 տարով՝ մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը, երկարաձգել է առևտրային արտոնություններն Ուկրաինայի նկատմամբ: Նախագծին կողմ է քվեարկել 497 եվրախորհրդարանական, դեմ՝ 78, կողմ՝ 56:

Եվրամիությունն այս տարվա ապրիլին կես տարով արտոնյալ առևտրային ռեժիմ էր սահմանել Ուկրաինայի համար, որին պետք է փոխարինելու գար ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը: Սակայն Մոսկվան, Բրյուսելն ու Կիևը որոշել են դրա կիրառումը հետաձգել մինչև 2016 թվական: