ԵԽԽՎ-ն ընդունել է բրիտանացի պատգամավորի հակահայկական զեկույցը

5

Փարիզում ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին ձայների 24 կողմ, 16 դեմ հարաբերակցությամբ, հավանության է  տրվել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայ զեկույցին:

Հայկական պատվիրակությունն առաջարկ է  ներկայացրել, որ քննարկումը դադարեցվի և նոր զեկուցող նշանակվի, ինչը սակայն մերժվել է: 

Հիշեցնենք, զեկույցը պարունակում է բազմաթիվ հակահայ ձևակերպումներ, որոնք անընդունելի են Հայաստանի կողմից: