ԵԽԽՎ-ն աստիճանանբար արժեքների կազմակերպությունից վեր է ածվում շահերի կազմակերպության. Նաղդալյանը խոսեց ԵԽԽՎ խայտառակ զեկույցի մասին

7

ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը խոսեց դեռևս անցած շաբաթ ԵԽԽՎ-ում հաստատված և  մեծ աղմուկ հանած «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ» վերնագրով զեկույց պատրաստման որոշման մասին::

Նաղդալյանի խոսքով՝ միջազգային ատյաններում և հատկապես ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը տարիներ շարունակ նպատակամղված աշխատանք է տանում ադրբեանպաստ քաղաքականությունն առաջ տանելու համար: 

«ԵԽԽՎ-ն աստիճանանբար արժեքների կազմակերպությունից վեր է ածվում շահերի կազմակերպության»,-նշեց նա:

Հերմինե Նաղդալյանը նշեց, որ այսօր էլ նպաստավոր պահ է Ադրբեջանի համար, որովհետև քանզի այդ եկրի նախագահության շրջանն է, և թեև իրենք մի քանի անգամ կարողացել են խոչընդոտել զեկույցի վերսկսման մասին որոշման կայացմանը,  դա կայացվել է:

«Այսօր ունենք այն, ինչ ունենք, և հանձնաժողովի նիստում ես հայտարարեցի, որ մեր պատվիրակության որոշումն է՝ չմասնակցել այս զեկույցի պատրաստման աշխատանքներին և չհամագործակցել զեկույցի շրջանակներում զեկուցողի հետ: Լավագույն ճանապարհն այս զեկույցի կազմման ամբողջ ժամանակի համար, լինելու է զեկույցը բոյկոտելը, որի մասին մենք հայտարարել ենք»,-եզրափակեց նա: