ԵԺԿ նախագահը դատապարտել է Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը

18

ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը դատապարտել է Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը

Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը ԵԺԿ անունից դատապարտել է Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը «Իսլամական Պետություն» ահաբեկիչների կողմից:

 «Դատապարտում եմ «Իսլամական պետություն» ահաբեկիչների կողմից սուրբ վայրերի, մասնավորապես՝ Դեյր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը»,-գրել է Ժոզեֆ Դոլը: