Եթովպիայում 3.5 մլն տարվա վաղեմության նախամարդու մնացորդներ են հայտնաբերվել

137

Եթովպիայում հայտնաբերվել է մոտ 3.5 մլն տարվա վաղեմության նախամարդու մնացորդներ։ Նախամարդը տարբերվում է մինչ օրս գիտությանը հայտնի տեսակներից։ Գրում է Nature ամսագիրը:

Գիտնականները Եթովպիայի Աֆար շրջանում գտել են նախապատմական շրջանի մարդու ծնոտներ և ատամներ։

Հետազոտողները նոր տեսակը կոչել են Australopithecus deyiremeda:

Գիտնականները ընդգծում են,այս գտածոյով կարելի է ենթադրել, որ նախամարդու տեսակները ավելի բազմազան են եղել, քան մինչ օրս ենթադրվում էր։