«Էսօր իմ համար սուրբ ա և Էդմոնի մայրը, և Ալենի մայրը, այստեղ նստածներիդ բոլորի մայրը, ես զինվոր եմ եղել: Եվ Էդմոնի եղբայրը, չգիտեմ ոնց ա մտածում… Էն, ինչ անվանում է Էդմոնն էս ամբիոնից Ալենին՝ առանց ամաչելու, նույնն բանը Էդմոնի ախպերը գրել ա իմ մասին: Ես չեմ հակադարձի իրա բառերով: Երիտասարդ, քո մայրն իմ համար սուրբ ա, բայց քո խոսքերի համար եթե դու ներողություն չխնդրեցիր, իմ անցած ուղին, բոլորդ էլ ինձ գիտեք, թե ով եմ իմ խոսքով ու գործով, լավ բան չի ստացվի քեզ: Ես մեծի խոհուրդ եմ տալիս քեզ՝ ներողություն խնդրես աղերսաբար իմ ծնողից: Ինչի համար եմ սա ասում ժողովուրդ, որովհետև հրապարակային էդ տղեն իմ մոր մասին բան ա գրել: Իրա լավագույն տարբերակը կլինի ներողություն խնդրելը: Եվ թող հասկանա, թե ինչ կառույց եմ ղեկավարում, որ այդ կառույցի տղերքը փրկել են հազարավոր մայրերի ու քույրերի Ղարաբաղում»,- ԱԺ ամբիոնից ասաց պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Սասուն Միքայելյանը նշեց, որ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի մասին չէր խոսում, քանի որ մտածում է՝ կուսակցություն ունեն, կուսակցությունը ինչ որոշի, այն էլ կանեն: «Բայց ես կոչ եմ անում իմ մարտական ընկերներին, իմ որդիներին, էս քանի օրը զանգում են՝ էս անենք, էն անենք, զերծ մնան նման բաներից; Դուք վիրավորում եք ինձ, ես իմ մոր պատվին կարամ կանգնեմ: Իրենք ուզում են քաոս սարքեն հանրապետությունում՝ որոշ ուժերի դրդմամբ, խնդրում եմ, դուք չգնաք դրան: Ես կարող եմ իմ մոր պատվի համար կանգնեմ: Ես կխներդի, որ Էդմոնի ընտանիքը հասկանար՝ մայրն ինչ սրբություն է: Ձեր մայրը իմ համար սուրբ է, բայց էտ երեխեն պիտի հասկանա ինչ է արել ու պատասխան տա: Էլի եմ ասում՝ լավագույն տարբերակը ներողություն խնդրելն ա: Իրենք պետք ա հասկանան ու երկու եղբայրով ներողություն խնդրեն և Ալենից, և ինձանից»,- հավելեց նա:
Սասուն Միքայելյանը նշեց, որ գիտի՝ Մարուքյանն ինչ շոումեն է, վաղը կասի. «ինձ մորթեցին, կերան, սպանեցին»: «Էն, ինչ կատարվել ա էս դահլիճում, իր մեղքով ա կատարվել, եթե էդքան տղա է ինքը, մենք երկուսով մանդատները դնում ենք, թող էս կուսակցությունները իրենց գործը շարունակեն: Եթե տղա է էդքան, թող մանդատը դնի, ես էլ եմ դնելու»,- նշեց նա:











