Եթե ՍԴ-ն 300.1 հոդվածը ճանաչեց սահմանադրությանը հակասող, Քոչարյանի գործը ենթակա է կարճման. պաշտպան

28
Այս պահին չենք կարող կանխորոշել, թե ինչ որոշում է տալու Սահմանադրական դատարանը Վենետիկի Հանձնաժողովի՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի սահմանադրականության հարցով ՍԴ-ի դիմումի հիման վրա խորհրդատվական կարծիքի վերաբերյալ, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

«ՍԴ-ն մի քանի գործառույթ կարող է իրականացնել՝ ճանաչել սահմանադրությանը հակասող կամ սահմանադրությանը համապատասխանող՝ որոշակի մեկնաբանությամբ, հետևաբար չենք կարող գնահատական տալ։ Եթե ՍԴ-ն քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչեց սահմանադրությանը հակասող, քրեական գործն անհապաղ ենթակա է կարճման», – ասաց Խուդոյանը։

Խուդոյանն ասաց նաև, թե Վենետիկի հանձնաժողովն է արձանագրել, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի դրույթներն իրենց համար հասկանալի չեն՝ համարելով դրանք թարգմանական սխալ: