Եթե ուշադիր լսեք վարչապետի ելույթը, դուք էլ պետք է ծափահարեք. իմքայլական պատգամավոր

11
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը համոզված է, ոչ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո արժանի էր ծափահարությունների:

«Նրա ամբողջ ելույթն ինձ համար ծափահարության արժանի էր»,- ասաց նա:
 
Իսկ այն, որ վարչապետն ասում էր, որ «պադյեզդներում կփռեն ասֆալտներին», այդ հատվա՞ծն էլ էր ծափահարելու, պատգամավորը պատասխանեց. «Ասում եմ՝ վարչապետի ամբողջ ելույթն ինձ համար ծափահարության արժանի էր: Ես պատասխանում եմ հարցին, ի՞նչը ձեզ համար պարզ չէ: Եթե դուք էլ ուշադիր լսեք վարչապետի ելույթը, ապա դուք էլ պետք է ծափահարեք»: