Եթե որևէ ժողովուրդ վերցնում է ուրիշ քաղաքակրթական մակարդակի ժողովրդի օրենքները, այդ ժողովուրդը քայքայվում, փշրվում է. Ա. Պեպանյան

7

Թերևս այսօր ամենաքննարկվող թեմաներից մեկը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգն է, որը ներկա իշխանությունները մտադիր են քվեարկության դնել 2016թվին: Իրականում հանրությանն ամենից շատ հետաքրքրում է խորհրադարանական կառավարման համակարգի անցման կարգը. մասնավորապես որքանով են այսօր նպատակային և անհրաժեշտ սահմանադրական այս կարգի փոփոխությունները, ինչպես նաև իշխանությունները ինչ հեռահար նպատակ են իրենց առջև դրել սպասվելիք սահմանադրական փոփոխությունների հետ կապված: Թեմայի շուրջ «Ազատ ձայն» լրատվականը զրուցել է «Վերելք» ակումբի նախագահ, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանի հետ:  


Այդքանէլվաղուցչէր,ընդամենը 2005թ–ինենտեղիունեցելՍահմանադրականփոփոխություններ, որնայնժամանակէլիշխանություններըհամարումէինօրակարգայինևխիստկարևոր, սակայնայսօրնույնՍահմանադրականբարեփոխումներիհանձնաժողովընախորդհանրաքվենկիսատէորակում՝նշելով, որդեռևսշատհարցերլուծվածչեններկասահմանադրությամբ, պրնՊեպանյանի՞նչեքկարծումայսօրվահամարկրկինօրակարգայինենայսբարեփոխումներըևինչո՞վենքվստահ, որսրանքկլինենվերջնական:

Սահմանադրությունն, ինչ խոսք, որոշակի կարգավորում բերում է երկրին, բայց այն հիմնականում փաստաթուղթ է իշխանությունների համար. գործում են այն դրույթները, որոնք իշխանությունների լիազորություններն են ուրվագծում: Ինքս իշխանությունների կողմից չեմ տեսնում որևէ ձգտում կարգի բերել երկիրը, հետևաբար սահմանադրութան ոչ մի դրույթ էլ չի կարող կաշկանդել նրանց բարի ձգտումները, որ հարկադրված լինեն փոփոխություններ առաջարկել: Որպես կանոն՝ փոփոխությունները լինում են դրսի պահանջով կամ էլ այն իշխանական բուրգի գագաթում գտնվողներին հարմարեցնելու նպատակով: Այդ Սահմանադրությունը մերը չէ, հետևաբար վերջնական էլ լինել չի կարող:

 

Այսբարեփոխումներիհայեցակարգումթերևսբոլորիհամարամենահասկանալինուհարցերառաջացնողըկառավարմանհամակարգումփոփոխություններիներմուծումնէ: ՊրնՊեպանյան, կառավարմանհամակարգիփոփոխությամբմտադրությունկաՀայաստանըդարձնելխորհրդարանականկառավարմաներկիր՝դրանովիսկնվազեցնելովնախագահիլիազորությունները, ըստայդմ՝վարչապետինկընտրիխորհրդարանը, ի՞նչեքկարծում, որքանովէայսօրկարևորայսփոփոխությունը:

Մենք նաև խորհրդարանական հանրապետություն ենք կործանել, այնպես որ դա բալասան լինել չի կարող: Ոչինչ էական չի փոխվելու ժողովրդի կյանքում. միևնույն խաղաթղթերով հիմա էլ ուրիշ խաղ են խաղալու:

 

Խորհրդարանականկառավարմանհամակարգինանցնելով՝ի՞նչխնդիրէլուծումներկակառավարությունը:

Կամ բավարարում է դրսի պահանջները, կամ վարչապետի լիազորությունն է մեծացնում՝ կոնկրետ որոշակի նպատակի համար, կամ երկուսը միասին:


Հայժողովրդիհամարսահմանադրականնմանփոփոխություններըի՞նչ–որարժեքներկայացնումեն, հայմարդուկյանքումի՞նչէփոխվելուայսփոփոխություններից:

Հայ ժողովրդի կյանքում էական փոփոխություններ սկսվեցին այն պահից, երբ դրսերից ներմուծեցինք ուրիշի սահմանադրությունը, որն ուրիշ քաղաքակրթական մակարդակի ու ազգային ոգու էր համապատասխանում: Ապացուցված է, որ եթե որևէ ժողովուրդ վերցնում է ուրիշ քաղաքակրթական մակարդակի ժողովրդի օրենքները և փորձում տեղայնացնել՝ առանց քաղաքակրթական մակարդակի, ազգային ոգու անհրաժեշտ աճ ապահովելու, ապա այդ ժողովուրդը քայքայվում, փշրվում է: Բավարար կազմակերպվածություն, ավանդույթներ, քաղաքական պատմություն, ազգային ոգի չունենալով, այդ ժողովուրդը չի կարողանում ներմուծված օրենքներն իրականություն դարձնել և նրա մոտ սկսվում է դեպրեսիա, ինքնանվաստացում, քաոս: Ինչը որ տեսնում ենք մեզանում: Այդ սահմանադրությունը մեր այժմյան դժբախտության հիմնական պատճառներից մեկն է:

 

Արդյո՞քՀայաստաննավելիժողովրդավարուինքնիշխանկդառնա՝անցումկատարելովայսհամակարգին:

Ժողովրդավարության իմիտացիան կմեծանա՝ շեփորներ կհնչեն, հաջողություններ «կարձանագրեն», սակայն անկումը կշարունակվի, քանի որ ամենատարրական օրենքները կշարունակեն չգործել ու կշարունակվի հոգեպես ինքնաոչնչացումը: Եթե, իհարկե, անկարող լինենք դեմն առնելու հնարը գտնել:


Այսօրներկասահմանադրությամբնախագահիլիազորություններըշատեն, նաիրավունքունիցրելխորհրդարանը, կառավարությունը, վարչապետնշանակել, մարզպետնշանակելևայլն, բայցմի՞թեմերնախագահնայդպեսինքնուրույնէորոշումներկայացնում, ևեթեսահմանափակենքնրալիազորությունները՝դրանքտալովօրենսդիրին, մի՞թեխորհրդարանականներինէլչէհնարավորուղղորդել: Այսինքն՝որոշումկայացնողներիփոփոխությունից՝ի՞նչ–որբանկփոխվիմերերկրիորևէհամակարգում:

Որպեսզի որևէ բան փոխվի մեր երկրում, հարկավոր է գտնել այս իրավիճակի իրական պատճառները: Իսկ եթե մի օր դա գտնենք, ապա հաջորդ օրը կկասեցնենք սահմանադրության դրույթների առնվազն կեսի գործունեությունը:

 

ԿառավարմանկարգիփոփոխմանըկարծեսթեդեմէՍերժՍարգսյանը, այդդեպքումո՞վէնրանստիպում, որկատարիայսփոփոխությունները, թեսազութինտրիգէնախագահիկողմից,ևինչուչէնաևշանսվարչապետդառնալուհամար:

Թերևս ձեր ասածը լինի:

 

Ինչպե՞ստեսնումենք «ընդդիմադիրորոշուժեր»՝ՀԱԿ–ը, ԲՀԿ–նդեմեն, իսկՀՅԴ–նկողմէ այս փոփոխությանը, ինչո՞վենպայմանավորվածայստեսակետներըևայսկուսակցություններից, ո՞րնինչխնդիրէլուծումայսփոփոխություններովևառանցդրանց:

Ժամկետանց կառույցներ են դրանք, չարժե ժամանակ ծախսել: Առաջ է պետք նայել:


Ստացվումէ, որերեքնախագահենքունեցելևերեքնախագահիօրոքէլՍահմանադրությունէփոխվում, մի՞թեսանորմալերևույթէ: Արդյո՞քչինշանակում, որնախագահներըսահմանադրությանփոփոխությամբմիմյանցինչ–որբանենուզումապացուցել՝պնդելով, որնախորդինըկիսատէր, թեսապարզապեսզարգացմանընթացքէ,ևբոլորոլորտներիզարգացմանհետմեկտեղպետքէնաևզարգացնել, փոփոխելսահմանադրությունը՝այնդարձնելովժամանակինհամընթաց:

Եթե նայում ես փոփոխությունների իրավական հիմնավորումները, ապա զարգացում, իսկապես կա: Բայց դրանք ավելի շուտ տեսական դատողութունների դաշտում են, քանի որ սահմանադրություններից և ոչ մեկը նորմալ չի գործել:

 

Իսկարտաքինազդեցությունհնարավո՞րէ՝լինիայսհարցում:

Մենք պարտավորություններ ունենք ստանձնած ԵԽ առաջ:

 

Եվինչո՞ւընտրվեցՍերժՍարգսյանիկառավարմանտարիները՝խորհրդարանականկառավարմանհամակարգինանցնելուհամարևհենց 2016թ–ը:

Փոփոխությունների հիմնավորումների մեջ պարզ գրված է՝ կիսանախագահը ԱԺ-ում մեծամասնություն ունենալու դեպքում կլինի լիիրավ նախագահ, իսկ դա միշտ էլ ձեռնտու չի եղել հեռացող նախագահներին:

 

ԱյսօրՀայաստանումիշխումէհակասահմանադրականիրավիճակ, ևՀՀսահմանադրությանմեջառկանույնիսկամենապարզկետնէխախտվում՝ազատապրելուիրավունքը, ի՞նչպետքէանելերկիրնավելիիրավականդարձնելուհամար:

Սահմանադրության որևէ դրութ խախտել հնարավոր չէ: Եթե խախտվում է, ուրեմն սահմանադրություն չէ: Ուրեմն մենք այդ սահմանադրութան համար պատրաստ չենք: Իսկ ինչի՞ն ենք պատրաստ: Այս հարցում եթե հստակություն մտցնենք, ապա հաջորդ տրամաբանական քայլը կլինի բարեփոխումների պատրաստ մարդկանց հետ փորձել աստիճանական փոփոխությունների գնալ, և ոչ թե հանրության առջև անիրականանալի նպատակներ դնել ու պատճառ դառնալ հուսալքության: