Այսօր Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման ընթացքում սպանվել է գնդապետ Արթուր Վանոյանը, հրազենային վնասվածքներ են ստացել ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ենթասպա Գագիկ Մկրտչյանը, ևս մի քանի հոգի այլ մարմնական վնասվածքներ են ստացել: Այս մասին լրագրողներին փոխանցեց Հայաստանի ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանը:
Նրա խոսքով՝ այսօր մի խումբ անձինք, զինված ինքնաձիգներով և ատրճանակներով հարձակում են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա, մուտք են գործել տարածք և այնտեղ պահում են պատանդների: Պատանդները ոստիկանության ծառայողներ են:
Ոստիկանապետի տեղակալը հաստատեց, որ պատանդների թվում է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Մանրամասները՝ տեսանյութում














