Եթե հանկարծ, ապա հանկարծ. Ջհանդիրյանը՝ ՍԴ դատավորի թեկնածո՞ւ

7
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, անդրադառնալով մամուլում տարածված տեղեկությանը, թե իշխանությունը որոշել է խորհրդարանին որպես ՍԴ անդամ ներկայացնել նրա թեկնածությունը, արձագանքեց, որ չի մեկնաբանում:
 
Հետաքրքրվեցինք, եթե իր թեկնածությունն առաջադրվի՝ կհամաձայնի՞, Ջհանգիրյանն ընդհատեց․ «Է՜, Դուք ինձ հարցաքննում եք, ախր ես դատախազ եմ, իսկ դատախազը որպես վկա հարցաքննվելու իրավունք չունի»,- ասաց նա։

Մեր կրկնվող հարցին՝ այնուամենայնիվ, եթե հանկարծ առաջարկե՞ն․ «Եթե հանկարծ, ապա հանկարծ․․․»,- եզրափակեց Ջհանգիրյանը։