Այսօր կեսօրից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ հարցաքննության տանելուց հետո, մեծ թվով ԲՀԿ համախոհներ հավաքված են ԱԱԾ շենքի դիմաց:
Ոստիկանները հորդորում էին քաղաքացիներին, որ պահպանեն սոցիալական հեռավորություն, բացի այդ՝ նշում էին, որ հավաքն անօրինական է և պետք է ցրվեն բոլորը: Այդ ժամանակ զավեշտալի միջադեպ տեղի ունեցավ տիկին Լուսինեի հետ, ով սպասում էր միայն կապիտանի հրամանին:











