Եթե իմանամ, որ բոլորը ԱԺ-ում վարակակիր են, իսկ ես ոչ, ես, կգամ. Ալեն Սիմոնյան

17
Եթե այնպես ստացվի, որ ԱԺ-ն պետք է որոշում ընդունի, և պատգամավորների գերակշիռ մասը վարակակիր է, ես կարծում եմ, որ մենք, այնուամենայնիվ, որպես ղեկավար մարմին՝ պետք է գանք և քվեարկենք, եթե երկրում օրհասական որոշում կա, որը պետք է ընդունվի, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Եթե իմանամ, որ բոլորը ԱԺ-ում վարակակիր են, իսկ ես ոչ, ես, այնուամենայնիվ կգամ: Դա մեր պարտականությունն է: Ենթադրենք, եթե կարիք լինի երկարաձգել արտակարգ դրությունը և փրկել բազմաթիվ կյանքեր, ես կգամ, ինձ կենթարկեմ ռիսկի և կքվեարկեմ, որ պետությունը շարունակի գործել», – ասաց նա: