Եթե թոքաբորբ եք ունեցել, անհրաժեշտ է հետևել սննդակարգին. РИА Новости

125

Բժիշկ-սրտաբան, թերապևտ Սվետլանա Զուբայիլովան կորոնավիրուսային վարակի հետ կապված թոքաբորբ տարածներին կոչ է անում ուշադրություն դարձնել առանձին ապրանքների, գրում է РИА Новости-ն: Դրանք կօգնեն արագ վերականգնվելուն: Մասնավորապես իմունիտետի ամրապնդման համար անհրաժեշտ է ամեն օր ստանալ սպիտակուց, վիտամիններ և հանքանյութեր, որոնք կարևոր դեր են խաղում բջջային փոխանակման հարցում:

Սննդակարգում պետք է լինի ոչ յուղոտ տավարի միս, ոչխարի միս, ճագար, հավ: Ավելի լավ է զերծ մնալ համեմունքներից և տապակից, քանի որ չի կարելի ծանրաբեռնել ստամոքս-աղիքային համակարգը թոքաբորբի դեպքում նշանակվող հակաբիոտիկների կուրսից հետո: Իսկ ահա ծովամթերքները և ծովային ձուկը, որպես յոդի աղբյուր, կօգնեն կարգավորել իմունիտետի վրա ազդող էնդոկրին համակարգի աշխատանքը: Բացի այդ, այդ ապրանքները չեն պարունակում վտանգավոր յուղեր և հարուստ են սպիտակուցով:

Ծովային ձուկը հարուստ է А և Е վիտաիններով, Օմեգա -3 և Օմեգա-6-ով: Այս տարրերն ապահովում են թոքաբորբով հիվանդացածների իմունային համակարգի նորմալ աշխատանքը և նպաստում են հյուսվածքների վերականգնմանը: Միևնույն ժամանակ, ստամոքսի աշխատանքը պահպանելու համար անհրաժեշտ է ուտել սուպեր՝ հատկապես բանջարեղենով, հնդկաձավար, կանաչի, մրգեր, հատապտուղներ:

Անհրաժեշտ է խմել օրական նվազագույնը 2 լիտր ջուր: Այդ ծավալը թույլ կտա դուրս բերել տոքսինները, կնպաստի խորխի հեռացմանը: Օգտակար են նաև հյութը, կիսելը և կոմպոտ