Եթե առանց Հայաստանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծվի, կնշանակի, որ ՀԱՊԿ գոյություն չունի․ Փաշինյան

10

Եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը լուծվի առանց Հայաստանի կարծիքը հաշվի առնելու՝ կնշանակի, որ ՀԱՊԿ գոյություն չունի: Այս մասին մարտի 19-ի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նման բան լինել չի կարող։

«Մենք կարծում ենք, որ ժամկետը մերն է, մեր գործընկերները համաձայն չեն սրա հետ, որովհետև ասում են, որ դա կարգավորված չէ ու մեկնաբանության տեղ կա։ Մենք ասում ենք՝ եկեք նոր գլխավոր քարտուղար նշանակելուց առաջ կանոնանադրության մեջ հստակություն մտցնենք, եթե ինչ-ինչ պատճառներով կազմակերպության գլխավոր քարտուղարի ժամկետը կիսատ է մնում, իմանանք, թե կիսատ մնալու դեպքում ոնց է կանոնակարգվելու հարցը։ Ու այս կետի վրա մենք եկել ենք համաձայնության, որ պետք է հստակ կանոնակարգել։ Մենք ասում էինք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են ու ապացուցեցինք՝ օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են», – ասաց ՀՀ վարչապետը։