Եգիպտոսում հայ հնագետի ղեկավարությամբ 3200 տարի անց կանգնեցվել է Ամենհոտեպ III փարավոնի արձանը

7

BBC-ի փոխանցմամբ՝ Եգիպտոսի Լուքսոր քաղաքում 3200 տարի անց կանգնեցվել է Ամենհոտեպ III փարավոնի տապալված հսկայական արձանը:

Հնագետ և եգիպտագետ Հուրիկ Սուրուզյանի ղեկավարած հնագիտական խումբն է հայտնաբերել Ամենհոտեպ III դամբարանը և արձանը: Ամենհոտեպ III փարավոնի արձանը երկրաշարժի հետևանքով էր ջախջախվել` բաժանվելովով 200 մասի, իսկ դարերի դարերի ընթացքում ենթարկվել էր էրոզիայի և վանդալիզմի: Եվ ահա 3200 տարի անց այն կանգնեցվեց պատվանդանին:

13 մետրանոց արձանի գլխին դրված է վերին Եգիպտոսի խորհրդանշական թագը, իսկ ձեռքերում փարավոնը պահում է պապիրուսե ձեռագրերը, որոնց վրա գրված է նրա անունը:

Արձանը կանգնած է եղել Ամենհոտեպ III-ին պատկերող ևս մեկ հսկայածավալ քանդակի կողքին, որը վերականգնվել և բացվել է  այս տարի ավելի վաղ: 

 

Եգիպտոսում հայ հնագետի ղեկավարությամբ 3200 տարի անց կանգնեցվել է Ամենհոտեպ III փարավոնի արձանը