ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է անում չխոչընդոտել Կասպրշիկի առաքելության ընդլայնմանը

8

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում չխոչընդոտել Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի առաքելության ընդլայնմանը: Այս մասին ասված է ՄԽ համանախագահների համատեղ հայտարարության մեջ, որը տարածել է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:

«Մենք Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում վերացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի առաքելության ընդլայմանն ուղղված բոլոր խոչընդոտները»,- ասված է հայտարարության մեջ:

Համանախագահները նաև կոչ են անում նպաստել բանակցությունների առաջընթացին և հետաքննությունների մեխանիզմների ներդրման շուրջ ԵԱՀԿ-ի առաջարկներին:

Դեսպանները կարծում են, որ կողմերը պետք է հարգեն մայիսի 16-ին Վիեննայի և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգի բանակցություններում ձեռք բերված համաձայնությունները: