ԵԱՀԿ համանախագահները կքննարկեն Արցախի հիմնախնդիրը

20

Trend գործակալության տեղեկատվության համաձայն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) հաջորդ շաբաթ Բեռնում կհանդիպեն ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրկհալթերի հետ: 

Հանդիպմանը կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:

Դիվանագիտական աղբյուրը նաև հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը կկայանա այս ամսվա վերջին: