ԵԱՀԿ ներկայացուցիչ Տորստեն Շտոդիկն այսօր խորհրդարանում իր մտահոգությունը հայտնեց հայկական ուղղաթիռի խոցման վերաբերյալ:
Հարցին, թե ինչպե՞ս է ԵԱՀԿ պաշտոնյան գնահատում Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի խոցման դեպքը, Շտոդիկը պատասխանեց.
«Ես ուզում եմ մտահոգություն հայտնել, որ դեռևս հնարավորություն չի ընձեռվել այցելել դեպքի վայրը: ԵԱՀԿ քարտուղարի ներկայացուցիչը, կարծում եմ, բոլոր հնարավոր ջանքերը կգործադրի՝ խնդրին լուծում տալու համար»:











