ԱԺ-ում արտակարգ դրության ռեժիմը եւս մեկ ամսով երկարաձգելու հարցի քննարկման ժամանակ՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանn ասաց.
«Սկզբում քավության նոխազ դարձավ մի կին, որը ձեր բացթողումների պատճառով դարձավ վարակակիր եւ մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ: Հետո ձեր պատերին հայտնվեցին լուսանկարներ մարդկանց դեմքերով, որը շատ մեծ հոգեբանական ճնշում դարձավ մարդկանց համար: Ես հասկանում եմ, որ դուք ուզում եք, որ մարդիկ հետեւեն կարգուկանոնին, բայց մարդկանց արժանապատվության, նրանց բարոյական նվաստացման ճանապարհով մենք դրան չենք հասնելու:
Առհասարակ, պարոն վարչապետ, ես կարծում եմ, որ դուք շատ եք խաղում մարդու մասնավոր կյանքի անձեռնմխելիության, նրա բարոյական արժանապատվության հետ: Սա չի համապատասխանում ձեր ծրագրով նախատեսված երջանիկ անհատի կոնցեպտին: Խնդրում եմ վերանայել այդ մոտեցումը, հարգել մարդու արժանապատվությունը, ընտանեկան, մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը»,-ասաց Անի Սամսոնյանը:











