Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Դոնբասում պատերազմի ամեն օրն Ուկրաինային արժենում է 5-10 միլիոն դոլար:
«Դուք պետք է հասկանաք, թե ինչ գին է վճարում Ուկրաինան՝ օրական 5-10 միլիոն դոլար: Ուկրաինայի պես ոչ հարուստ երկրի համար դա հսկայական գին է: 7000 կյանքը հսկայական գին է»,- ասել է Պորոշենկոն:














