Դիմորդները կասեն՝ էս կորոնավիրուսը լազաթ տվեց. Փաշինյանը՝ մեկ քննությունով բուհ ընդունվելու մասին

15

Կառավարության որոշմամբ բուհերում ընդունելությունը կիրականացվի մեկ քննության արդյունքների հիման վրա:

Դիմորդները ընդունելության քննության և մասնագիտությունների նշումով դիմում-հայտը կարող են Գնահատման և թեստավորման կենտրոն ուղարկել էլեկտրոնային եղանակով՝ մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ մեկ քննությունը ընտրել են երկու կամ երեք պարտադիր առարկաներից մեկը, որը պարտադիր էր հանձնելու համար։

«Իսկ այն քննությունները, որոնք եղել են կամընտրական, թույլ ենք տվել, որ դիմորդն ինքը ընտրի»,- ասաց նախարարը։

Արայիկ Հարությունյանը նշեց, որ քննությունները տեղի կունենան հուլիսի մեկից մինչև հուլիսի ութը։

Նախարարի խոսքով՝ այնպես են արել, որ գործընթացը զորակոչին չխանգարի ու զորակոչիկները կարողանան մասնակցել քննություններին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ  կատակեց. «Հետո էլ ասում եք, էս կորոնավիրուսի շուրջ էնքան պոզիտիվ ենք ստեղծում, որ դիմորդները կասեն՝ էս կորոնավիրուսը լազաթ տվեց»: