Դե արի ու մի ասա՝ այ … (ձեր երևակայությանն եմ թողնում). Ավագանու անդամը՝ Միքայել Մինասյանի մասին

6
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տեր Պետրոսյանն իշխանության եկավ Ղարաբաղյան շարժումով, Ռոբն ու Սերժը՝ Արցախյան պատերազմով, Նիկոլը՝ փշալարը անցնելով։ Հիմա գտնվել է իրեն Քաջազնունու հետ համեմատող մեկը, ով իշխանության է ուզում գալ խոհանոցից ու փեսա լինելով։

Դե արի ու մի ասա՝ այ … (ձեր երևակայությանն եմ թողնում)»։