Դեկտեմբերի 22-ից ուժի մեջ են մտնում Սահմանադրության 1-ից 3-րդ գլուխները

7

Դեկտեմբերի 22-ից ուժի մեջ են մտնում Սահմանադրության 1-ից 3-րդ գլուխները, մնացած գլուխները հերթականությամբ ուժի մեջ կմտնեն մինչը 2017թ.-ը:

Նշենք, որ Սահմանադրության Առաջին գլխով սահմանվում են ամենակարևոր երկու հոդվածները՝ Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, և Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Երկրորդ գլուխը նվիրված է Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին, որտեղ ներառված են մարդու արժանապատվության, կյանքի իրավունքի, անձնական ազատության, խտրականության արգելքի, կանանց և տղամարդկանց իրավահավասարության, անձնական տվյալների պաշտպանության, կրթության իրավունքի և մի շարք այլ իրավունքների մասին դրույթները:

Իսկ երրորդ գլուխը վերաբերում է տնտեսական սոցիալական և մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքները և պետության քաղաքականության հիմնական նպատակներին, 86-րդ և 87-րդ հոդվածներով սահմանում է պետության կողմից ձեռնարկվելիք քայլերը, ինչպիսիք են՝ գործարար միջավայրի բարելավում, ծնելիության աճի խթանում, բնակչության առողջության պահպանում և այլն: