Հայտնաբերվել է ամենապայծառ աստղը

34

Դելֆինի համաստեղությունում հայտնվել է 1999 թվականից ի վեր ամենապայծառ աստղը: Նոր աստղը հայտնաբերել է ճապոնացի աստղագետ Կոիչի Իտագակին։ Տեղեկացնում է Ria.ru-ն: Օգոստոսի 14-ի ուսումնասիրության ընթացքում վերջինս այն նկատել է Դելֆինի համաստեղությունում։ Նոր աստղի պայծառությունն ավելանում է, ներկայումս այն հասել է 4.3 աստղային մեծության։Այս աստղը 1999-ի մայիսից ի վեր  մեր գալակտիկայում  ամենավառն է։