Դատավորը նկատողություն արեց Պավել Մանուկյանին պարետին վիրավորելու համար

19

«Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման գործով հունիսի 10-ի նիստին (նախագահող դատավոր Մեսրոպ Մակյան) կրկին դատավորի և «Սասնա ծռեր» խմբի անդամ, ամբաստանյալ Պավել Մանուկյանի միջև բանավեճ ծավալվեց: 

Մեսրոպ Մակյանը Պավել Մանուկյանին հորդորեց դիմակ կրել` հայտարարելով, որ կանոնները խախտելու առիթով դատարանը կարող է դիտարկել սույն գործով Մանուկյանի վարքագիծը գործի քննմանը խոչընդոտ և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք:

Պավել Մանուկյանն արձագանքեց ՝ երբևէ չի եղել, որ ինքը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերի:

Նախագահող դատավորն ասաց, թե չի ցանկանում նրա հետ վիճաբանության մեջ մտնել ու փաստեց. «Կա պարետի պահանջ, պարետի որոշում»:

Պավել Մանուկյանն արձագանքեց. «Պարետի համար էլ ես կարող եմ դիմակ չդնել»:

Այս արտահայտությունից հետո նախագահող դատավորը Պավել Մանուկյանին նկատողություն տվեց դատարանի դահլիճում ոչ պատշաճ իրեն պահելու, վիրավորական արտահայտություն հնչեցնելու համար ու զգուշացրեց: