Դատախազությունը բողոքարկել է դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ գործի վարույթը կարճելու որոշումը

8
Դատախազությունը բողոքարկել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի եւ նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճելու որոշումը: Այս տեղեկությունը հաստատեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով։ Կեղծիքին օժանդակելու համար էլ մեղադրանք էր առաջադրվել դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին: