Դատախազն ԱԺ-ին այլ ձևակերպումով արարք է ներկայացրել, դատարանին՝ այլ. Գագիկ Ծառուկյանի պաշտպան

3

Մի քանի նկատառում ենք ներկայացրել դատարանին, որոնցից մեկը հետևյալն է. ԱԺ ներկայացված միջնորդության բովանդակության մեջ ձևակերպված արարքը խիստ էական տարբերվում է այն արարքից, որը ներկայացվել է դատարան, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Սա խիստ կարևոր է։ Երբ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացնում Ազգային ժողով, պետք է հիմնավորի, որ, այո՛, այս արարքի պարագայում անձին անձեռնմխելիությունից զրկելու անհրաժեշտություն կա։ Բայց պարզվում է, որ այլ ձևակերպումներով ստանում են համաձայնություն, իսկ դատարան են ներկայացնում այլ ձևակերպմամբ արարք», – ասաց Երեմ Սարգսյանը։