Դավութօղլու. Թուրքիայի ցավակցությունները ոչ թե թուլություն են, այլ բարձր կուլտուրայի ցուցանիշ

7

«1915 թվականին զոհված հայերի հասցեին Թուրքիայի ցավակցությունները ոչ թե թուլություն են, այլ բարձր կուլտուրայի ցուցանիշ», – NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն՝ խոսելով երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հայտարարության մասին:

Նրա խոսքերով՝ յուրաքանչյուր ժողովուրդ ունի հիշողություն, սակայն դա չի նշանակում, որ «1915 թվականի իրադարձությունները պետք է օգտագործվեն քաղաքական նպատակներով»: