Դավիթ Տոնոյանը պաշտոնանկ կարվի՞․ անգամ փոխարինողի անունն է շրջանառվում

19

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շարունակում են անհանգստացնել այն կադրերը, որոնք իր կառավարություն են եկել նախորդ իշխանությունների ձևավորած կառավարության կազմից։ Այս մասին գրում է Politik.am-ը:

Փաշինյանին անհանգստացնում է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի վարկանիշը։ 

Այսօր մեր խմբագրությունը նամակ ստացավ, որի համաձայն Փաշինյանը առաջիկայում պատրաստվում է ազատվել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից և նրան ամենահավանական փոխարինողներից մեկը ՊՆ ներկայիս փոխնախարար Մակար Ղամբարյանն է, ում համար միջնորդում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Փորձեցինք մեր աղբյուրների միոջոցով ճշտել տեղեկատվության իսկությունը։ Ըստ մեր աղբյուրի Դավիթ Տոնոյանից ազատվելու սցենար քննարկվում է։ Թեկնածուներից մեկն էլ իրականում Մակար Ղամբարյանն է, այս պահին սակայն դժվար է ասել, թե կոնկրետ ով կփոխարինի նախարարին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում