Դավիթ Տոնոյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել. պատասխանը հայտնի է

7

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի մասնակցում կառավարության այսօրվա նիստին։ Factor.am-ը նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանից հետաքրքրվեց, թե ինչու է Տոնոյանը բացակայում նիստից։

Խոսնակը փոխանցեց, որ Դավիթ Տոնոյանը ծառայողական պարտականություններով պայմանավորված չի մասնակցում նիստին։

Հարցին՝ արդոք Դավիթ Տոնոյանը կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնե՞լ է, Շուշան Ստեփանյանը պատասխանեց․ «Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ պաշտպանության նախարարը հանձնում է թեստ, որի պատասխանը բացասական է»։