Ժամանակավորապես կասեցված լիազորություններով Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի և ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով դատական նիստն այսօր կրկին հետաձգվել է, քանի որ նիստին ներկայացել էին միայն պետական մեղադրող Գևորգ Սարգսյանն ու ամբաստանյալ Դավիթ Սանասարյանը: Մյուս երեք ամբաստնյալները՝ ՊՎԾ նախկին պաշտոնյաներ Գևորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը և նրա ընկերը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանն ու նրանց պաշտպանները չէին ներկայացել դատարան:
Դատավոր Դավիթ Բալայանը դատական հաջորդ նիստը նշանակեց մայիսի 18-ին՝ այն հաշվարկով, որ հանրապետությունում սահմանված կարանտինային ռեժիմին ավարտված կլինի, և դատական նիստը կընթանա բնականոն հունով:














