Գևորգ Կոստանյանը՝ ՀՀ Գլխավոր դատախազ

88

 Ձայների 103 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ Գևորգ Կոստանյանն ընդտրվեց ՀՀ Գլխավոր դատախազ: ՀՀ հինգերորդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը հրապարակեց Գլխավոր դատախազի ընտրության արդյունքները: 131 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 108-ը, առկա են նույնքան քվեաթերթեր: Անվավեր են երկուսը: 

Գևորգ Կոստանյանը ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 4-ին Երևանում:

Իրավաբանական կրթությունն ստացել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է 1999թ.:

2006թ. Ուսումնառություն է անցել Մեծ Բրիտանիայի Նոտինգեմի համալսարանում:

1995թ-ից – ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության հարցերի վարչության առաջին կարգի խորհրդատու:

2001թ. – ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական:

2003 – 2004թթ.- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

2006թ – ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական:

2006 – 2008թթ. – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:

2008-2011 թթ.- Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական, ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ:

2004թ-ից մինչ այժմ – ՀՀ կառավարության լիազոր – ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

2002թ. մինչ օրս դասավանդում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:

Ներկայումս սովորում է ՀՀ ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի դոկտորանտուրայում:

Մեկ տասնյակ գիտական հոդվածների և մենագրության հեղինակ է:

ՀՀ Նախագահի՝ 2011 թվականի հունվարի 12-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: