Գյումրու ինֆեկցիոնում կորոնավիրուսից բուժվող 66 հիվանդ կա

3

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 66 հիվանդ է բուժվում, նրանցից 62-ը Շիրակի մարզի բնակիչներ են: Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանից։

62 հիվանդներից բացի՝ մարզ 18 բնակիչ էլ բուժում է ստանում մայրաքաղաքում, 13 անձ առողջացել է, հիվանդության արդյունքում արձանագրվել է մահվան 3 դեպք:

Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 292 քաղաքացի: Մարտի 1-ից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 785 նմուշառում։