Գյումրիում օրեցօր ավարտուն տեսք է ստանում այն շենքը, որտեղ կազմակերպվելու է «Հայուհի» թանգարանային ցուցադրությունը

18

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրել է.

«Օրեցօր ավարտուն տեսք է ստանում այն շենքը, որտեղ կազմակերպվելու է «Հայուհի» թանգարանային ցուցադրությունը և «Մեր մանկության տանգոն» հանրահայտ ֆիլմին նվիրված սենյակը, որտեղ տեղի են ունեցել նկարահանումների մի մասը: Կումայրի արգելոցի պատմական այս շենքը ժամանակի ընթացքում խարխլվել ու տարատեսակ ձևափոխումների էր ենթարկվել: Սերունդների ու նախորդների թողած ժառանգությանը պետք է վերաբերվել հարգանքով՝ ՄԻ՛ ՎՆԱՍԻՐ հանրահայտ սկզբունքի կիրառմամբ»: