Գյումրիում կատարված գազանությունը չունի արդարացում, չունի ազգային և պետական պատկանելություն. Վոլինկին

14

Գյումրիում հունվարի 12-ին կատարված ողբերգությունը Հայաստանի և Ռուսաստանի ընդհանուր ցավն է, և նման գազանությունը չունի արդարացում, չունի ազգային և պետական պատկանելություն: Հայտարարել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը «Россия 24» հեռուստաընկերությանը տված հացազրույցում 

«Հայաստանում ՌԴ դեսպանատան աշխատակիցները ցնցվել էին, երբ իմացան կատարվածի մասին: Այն դարձավ համընդհանուր ցավ, սա ողբերգություն էր ինչպես հայ, այնպես էլ՝ ռուս ժողովրդի համար: Ես հասկանում և ընդունում եմ  հասարակության զգացմունքային արձագանքը կատարվածի առնչությամբ: Կցանկանայի ևս մեկ անգամ իմ ցավակցությունը հայտնել անմեղ զոհերի հարազատներին, գյումրեցիներին, ողջ հայ ժողովրդին»,- ասել է դեսպանը:

Վոլինկինը շեշտել է, որ հայկական և ռուսական պատասխանատու մարմինները համատեղ իրականացնում են գործի քննություն, որը պետք է լինի օբյեկտիվ և համապարփակ:

«Ես համոզված եմ, որ հանցագործը կկրի պատիժ օրենքի ողջ խստությամբ: Հայ-ռուսական բարեկամության դարավոր պատմության մեջ եղել են բարդ էջեր, բայց մենք միշտ կարողացել ենք հաղթահարել դժվարությունները համատեղ ջանքերով` աջակցելով միմյանց»,- ընդգծել է Իվան Վոլինկինը: