Գյումրիում բացվեց Կալաշնիկովի արձանը

7

Ռուսաստանի Հարավային զինվորական օկրուգի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանում այսօր բացվեց լեգենդար զինագործ-կոնստրուկտոր, Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Կալաշնիկովի արձանը: Հայտնում է Ազատություն ռադիոկայանը:

Արձանը զինագործի առաջին արձանն է աշխարհում. միայն մի փոքրիկ կիսանդրի նրա հայրենի գյուղում է տեղադրված։ 

Նշենք, որ արձանի բացման արարողությանը Գյումրիի 102-րդ ռազմաբազա էր այցելել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով հայ-ռուսկան բարեկամության ֆոնին կարևորեց ռուս զինագործի արձանի բացումը: