Գյումրին նոր գլխավոր ճարտարապետ ունի

22

Գյումրու գլխավոր ճարտարապետ է նշանակավել Հայկ Զալիբեկյանը: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«Ընկերներ, այսօրվանից ստանձնում եմ Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը: Խոստանում եմ, որ մեկ տարի հետո քաղաքը անճանաչելի լավը կդառնա»,- գրել է Զալիբեկյանը: