102-րդ ռազմաբազայի անձնակազմը 2016թ-ից կհամալրվի բացառապես պայմանագրային զինծառայողներով

7

Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի անձնակազմը 2016թ-ի գարնանից կհամալրվի բացառապես պայմանագրային զինծառայողներով:  Interfax.ru գործակալությանը լուրը հայտնել են ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբից:

«Ժամկետային վերջին զինծառայողները կլքեն Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան 2016 թվականի գարնանը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Գլխավոր շտաբի ներկայացուցիչի խոսքով՝ որոշումը կայացվել է դեռևս անցած տարի և կապված չէ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ:

Դեռևս ռազմական շրջանների հավաքակետերում կիրականացվի արտասահմանյան ռազմաբազաներում ծառայության անցնելու համար ուղարկվող զինծառայողների բարոյահոգեբանական որակների մանրակրկիտ ստուգում: